Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները

Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները
29.09.2015 | 11:39

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։ Հանդիպմանը բարձր են գնահատվել երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները, կարևորվել են համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը: Անդրադարձ է կատարվել առաջիկա փոխայցելություններին, հայ - իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը։
Նալբանդյանն ու Զարիֆը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածության իրագործմանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ